հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տնտեսական աճն արագացել է․ Բաբկեն Թունյան

Տնտեսական աճն արագացել է․ Բաբկեն Թունյան

Տնտեսական աճն արագացել է։ Այս մասին հայտնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
 
«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով:
▫️Տարվա ընթացքում աճն արագացել է. 1-ին եռամսյակում այն 8.7% էր, 2-րդում՝ 13%:
▫️Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով:
▫️Առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով, արդյունաբերությունը՝ 11.1%-ով:
▫️Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով»:

  • Կիսվել: