հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
ՏՄՊՊՀ-ն նույնպես անցել է ռազմական դրության պայմաններում նախատեսված գործառույթների իրականացմանը. Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ-ն նույնպես անցել է ռազմական դրության պայմաններում նախատեսված գործառույթների իրականացմանը. Գեղամ Գևորգյան

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը դիմել է տնտեսվարողներին:

 Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի արդյունքում մեր զինվորներն այսօր կյանքի կռիվ են տալիս առաջնագծում՝ պաշտպանելու իրենց պապերի հայրենիքում ապրելու և արարելու իրավունքը:

Մեր երկրում հայտարարված է ռազմական դրություն, պետական մարմիններն աշխատում են 24-ժամյա արտակարգ ռեժիմով: ՀՀ ՏՄՊՊՀ-ն նույնպես անցել է ռազմական դրության պայմաններում նախատեսված գործառույթների իրականացմանը:

Այս պայմաններում շատ կարևոր է մեր բոլորի համախմբված և գիտակից մոտեցումը: Վստահ եմ, որևէ կասկած չունեմ, որ մեր բիզնեսի ներկայացուցիչներն առավել քան երբևէ կցուցաբերեն բարձր պատասխանատվություն և ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:

Լինենք օրինապաշտ, հարգենք արդար և բարեխիղճ մրցակցության կանոնները, ամուր պահենք մեր թիկունքը և մեր օրինավոր կեցվածքով սատար կանգնենք մեր խաղաղ կյանքի համար մահվան դեմ պատերազմող մեր քաջարի զինվորներին:

Մեր պայքարն արդար է: Անպայման»:

  • Կիսվել: