երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՏԿԵ նախարարը և Կապանի լեռնահարստացման կոմբինատի նորանշանակ տնօրենը քննարկել են ձեռնարկությունում առկա վիճակը

ՏԿԵ նախարարը և Կապանի լեռնահարստացման կոմբինատի նորանշանակ տնօրենը քննարկել են ձեռնարկությունում առկա վիճակը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն, և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է նաև, որ կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն դրական արդյունքներ։
 
Երկուստեք կարևորվել է ՏԿԵ նախարարության հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

  • Կիսվել: