շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թեհրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր

Թեհրանում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրանում մասնակցել է Առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին։ Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
«Իրանական կողմից նիստի համանախագահն էր ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Ալի Ռեզա Փեյման Փաքը։
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության, ՀՀ-ում միասնաբար արդյունաբերական ավանի ստեղծման, հայ և իրանական ընկերությունների միջև գործարար նոր կապերի հաստատման հնարավորությունները։
 
Այցի շրջանակում Նարեկ Տերյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալի գրասենյակի ղեկավար Մեհդի Մահդի Ղալե Նոյի հետ։ Քննարկվել են գիտական, տեխնոլոգիական, տեխնոպարկերի հիմնման ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: