շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Տեղի է ունեցել ՏԿԵ նախարարին կից նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել ՏԿԵ նախարարին կից նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհուրդի անդրանիկ նիստը:

Առաջին նիստի օրակարգում ներառված էր 5 հարց՝ «Հանրային ծառայությունների որակի բարելավումը և դրանց հասանելիության ընդլայնումը համայնքներում», «Էներգետիկ ոլորտում պետական աջակցության ծրագրերի մասին իրազեկում. պետական-հասարակական սեկտորի համագործակցություն», «Գազաբալոններով շահագործվող տրանսպորտային միջոցների վկայագրման գործընթացը», «7-13 տարեկան սոցիալապես անապահով երեխաների ամառային հանգստի կազմակերպում: Համագործակցության հնարավորություններ»,«Ճանապարհաշինական աշխատանքները 2022 թվականին՝ ճանապարհային ոլորտի առաջնահերթությունները»:
 

ՏԿԵ նախարար, խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը ողջունել է խորհրդի անդամներին և շնորհակալություն է հայտնել ներկաներին խորհրդի կազմում ընդգրկվելու համար։ Նախարարը հույս է հայտնել, որ խորհուրդը իրապես կծայառի իր նպատակին, նիստերը կլինեն կառուցողական, առողջ քննարկումներով: Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ներկայացրել է ՝ համայնքներում հանրային ծառայությունների որակի բարելավմանը և հասանելիության ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ըստ այդմ տեղական մակարդակում ներդրվել է էլեկտրոնային կառավարման համակարգ, հիմնվել
են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ և ՏԻՄ-երը սկսել են տրամադրել պետական որոշ ծառայություններ: 

 
 

Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը ներկայացրել է բնակարանների և անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը՝ նշելով, որ ծրագրի նպատակ է աջակցել քաղացիներին էներգաարդյունավետ վերանորգելու իրենց բնակարանները և անհատական տները մատչելի պայմաններով, որը նաև էականորեն կազդի հետագայում կոմունալ վճարների վրա, մասնավորապես կկրճատվեն գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը: Մելքոնյանը հույս է հայտնել, որ Խորհրդի անդամները կաջակցեն ծրագրի մասին լայն զանվածներին իրազեկելու հարցում: Քննարկվել է նաև Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ հարցը։ Հնչել են առաջարկություններ և դիտարկումներ։ 

Խոսելով գազաբալոններով շահագործվող տրանսպորտային միջոցների վկայագրման գործընթացի մասին՝ Ավոտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը հիշեցրել է, որ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Սողոմոնյանը ներկայացրել է լիցենզավորման ամբողջ գործընթացը: 

Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաների ամառային հանգստի կազմակերպման վերաբերյալ հարցի զեկուցման ժամանակ Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը ճամբարի կազմակերպման ընթացքը ներկայացնելիս նշել է, որ հասարակականսեկտորից ակնկալում են աջակցություն ծրագրային գործողությունների կամ սոցիալական աջակցությանտեսքով:

Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկներ: Անդամների կողմից եղել է առաջարկություն ենթանիստեր կազմակերպել, որը հնարավորություն կտա խորհրդի անդամներին կարևոր հարցերը վարչության պետերի, նախարարի տեղակալների հետ քննարկումներից հետո նոր բերել հիմնական նիստի օրակարգ:

  • Կիսվել: