ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Կարծում եմ՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցումը կավարտենք մայիսի վերջին, երբ կունենանք  եռաշերտ ասֆալտապատում, բայց հիմա այն արդեն անցանելի է․ ՏԿԵ նախարար

Կարծում եմ՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցումը կավարտենք մայիսի վերջին, երբ կունենանք եռաշերտ ասֆալտապատում, բայց հիմա այն արդեն անցանելի է․ ՏԿԵ նախարար

Ապրիլի 1-ին պետք է Տեղ-Կոռնիձոր ճանապարհը լիներ երթևեկության համար մատչելի և պատրաստ  ու այնտեղով մեքենաներ անցնեին, այդպես էլ տեղի է ունեցել`  մենք մարտի 30-ին ավարտել ենք այդ ճանապարհի ամբողջ հատվածի ասֆալտապատման մեկ շերտը և երկրորդ շերտի մեծ մասը։ Ճանապարհի համար  նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, որը հիմա գործընկերները շարունակում են իրականացնել, ճանապարհը կարծում եմ` ընդհանուր կավարտենք մայիսի վերջին, երբ կունենանք  եռաշերտ ասֆալտապատում, գծանշում և այլն։ Ես մի քանի անգամ արդեն երթևեկել եմ այդ ճանապարհով։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Գնել Սանոսյանն անդրադարձավ Տեղ-Կոռնիձոր սահմանային հատվածի ճանապարհի շահագործման հանձնելու ժամկետներին՝ ընդգծելով, որ ապրիլի 1-ին նախատեսված չէր ճանապարհը լիարժեք հանձնել շահագործման․ «Պետք է ապրիլի 1-ին ճանապարհն անցանելի լիներ, այսինքն՝ լիներ ճանապարհ, որով հնարավոր է մեքենաներ գնան-գան, մենք էլ ապրիլի 1-ի դրությամբ ոչ թե ուղղակի գրունտային ճանապարհ ենք ունեցել, այլ  ասֆալտապատ ճանապարհ, ճանապարհի կառուցման ավարտը նախատեսված չի եղել ապրիլի 1-ին»։

«Նախագծով նախատեսված էր հետևյալը՝ մինչև ապրիլի 1-ը ճանապարհն այնպիսի տեսքի բերել, որ անցանելի լինի, մենք հասցրել ենք մինչև ապրիլի 1-ը ասֆալտապատել 11,4 կմ-ն ամբողջությամբ և 10 կմ-ն էլ երկրորդ շերտով, մնում է երրորդ շերտը, որը  կավարտենք, ճանապարհը կգծանշենք, հենապատերը կավարտենք, ջրահեռացումը՝ ևս»,-նշեց նախարարը։ 

Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց տեղում աշխատող շինարարներին․ «Ոչ միայն շինարարական բարդ տեղամասում աշխատեցին, այլ նաև ժամանակն էր շատ կարճ, հանձանարարություն կար արագ ավարտելու, իրենք էլ կատարել են, 3 ընկերություններ են աշխատել»։

  • Կիսվել: