ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում երկու նոր ՋԷԿ կկառուցի

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանում երկու նոր ՋԷԿ կկառուցի

«Տաշիր» ընկերությունների խումբն առաջիկա երկու տարում Հայաստանում կկառուցի և շահագործման կհանձնի երկու նոր ՋԷԿ, հայտնել է խմբի մամուլի ծառայությունը, փոխանցում է Armenia Today-ը: Երկու նախագծերի իրականացման համար նախատեսվում է ծախսել 120 մլն դոլար և 30 մլն եվրո։

««Տաշիր» ընկերությունների խումբը շարունակում է Հայաստանում էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման քաղաքականությունը, առաջիկա երկու տարում կկառուցվեն և շահագործման կհանձնվեն երկու նոր ջերմաէլեկտրակայաններ (ՋԷԿ)՝ Նոյեմբերյանում և Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հստակեցրել են, որ Նոյեմբերյանում «Տաշիր»-ը կկառուցի 126 ՄՎտ հզորությամբ նոր ՋԷԿ, նախագիծն ուղղված կլինի Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը, ինչպես նաև Վրաստան արտահանմանը: Ընկերությունը տեղեկացնում է, որ ՋԷԿ-ը կկառուցվի շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև տեղական արտադրության և մասնագետների ներգրավմամբ, ինչը թույլ կտա աշխատանքով ապահովել 150 մարդու:

«Ընկերությունը պարտավորվում է օգտագործել միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաներ, ինչը ներդրում կլինի շրջակա միջավայրի պահպանության գործում: Ջերմաէլեկտրակայանի կառուցման ընթացքում նախատեսվում է նաև առավելագույնս օգտագործել տեղական շինանյութերն ու աշխատանքային ռեսուրսները: Նախագծի համաձայն՝ շուրջ 150 մարդ կմասնակցի ջերմաէլեկտրակայանի կառուցմանը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: