ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սյունիքի մարզով անցնող ավտոճանապարհի 2 հատվածներ հիմնանորոգվում են

Սյունիքի մարզով անցնող ավտոճանապարհի 2 հատվածներ հիմնանորոգվում են

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող մոտ 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածներում՝ կմ 265+000 - կմ 270+000 (Որոտան բնակավայրի մոտ) և կմ 284+400-կմ 289+100 (Կարմրաքար-Կապան) «Ապառաժ» ՍՊԸ-ն իրականացնում է հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:

Շինաշխատանքները մեկնարկել են 2020 թ., ավարտը՝ 2021 թ. ընթացքում։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Մ-2 միջպետական ավտոճանապարհի այլ հատվածներում նույնպես իրականացվում են նորոգման աշխատանքներ, որոշ հատվածներում նորոգումը կմեկնարկի առաջիկայում։

  • Կիսվել: