ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ հաջորդ տարի ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը Երևանում հյուրընակելու կապակցությամբ

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ հաջորդ տարի ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը Երևանում հյուրընակելու կապակցությամբ

Շարունակվում է Ֆինանսների նախարարության պատվիրակության մասնակցությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 32-րդ տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին։

ՀՀ Ֆինանսների նախարարության հաղորդամամբ՝ նախարար Վահե Հովհաննիսյանի և ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի միջև մայիսի 17-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ հաջորդ տարի ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը Երևանում հյուրընակելու կապակցությամբ։

Նույն օրը կայացել է Կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման պաշտոնական բացման արարողությունը տարբեր երկրների պատվիրակությունների և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Դիմակայունությանն ուղղված ներդրումներ» գործարար համաժողովի ընթացքում հայկական կողմը կազմակերպել է առանձին ներդրումային նիստ՝ ուղղված Հայաստանի ներդրումային միջավայրի խթանմանը և հնարավոր ներդողների ուշադրությունը Հայաստանում ներդրումային գործունեություն ծավալելու առավելությունների և հնարավորությունների վրա։

 

  • Կիսվել: