չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Շուռնուխում մինչև տարվա վերջ 13 տան շինարարությունն ամբողջությամբ կավարտենք. Արմեն Ղուլարյան

Շուռնուխում մինչև տարվա վերջ 13 տան շինարարությունն ամբողջությամբ կավարտենք. Արմեն Ղուլարյան

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում շարունակվում է շինարարությունը, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

«Տարվա երկրորդ կեսին, բավականին դժվարություններով հանդերձ, շինարարությունը որոշակի ժամանակով կանգնել էր, հիմա վերսկսվել է, մինչև տարվա վերջ 13 տունն ամբողջությամբ կավարտենք», - ասաց նա:

Ըստ Ղուլարյանի՝ անհանգստացած են, որ բարեկարգման աշխատանքները չեն կարողանա ավարտել ու կտեղափոխվի մյուս տարի:

Նա վստահեցրեց՝ ֆինանսավորման խնդիր չկա, միջոցներն ամբողջությամբ հատկացված են:

  • Կիսվել: