ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շրջակա միջավայրի նախարարը՝ Մեծավանի ջրամբարի ջուրն իջեցնելու պատճառի մասին

Շրջակա միջավայրի նախարարը՝ Մեծավանի ջրամբարի ջուրն իջեցնելու պատճառի մասին

Լոռու մարզի Մեծավանի ջրամբարի ջուրն իջեցվել է՝այնտեղ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Այվազյանի հարցին:

Գրիգորյանը, մասնավորապես, նշեց. «Այդ ջրամբարում կար որոշակի աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն, այդ պատճառով է Ջրային կոմիտեն իջեցրել ջուրը: Այլ ջրամբարներում նույնպես աշխատանքներ են իրականացվել»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Մեծավանի ջրամբարի հիմնանորոգման նպատակահարմարության հարցը 2019թ․ հունիսի 19-ին քննարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ջրային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է կատարել ջրամբարի ՀՏԿ-ների վերանորոգման աշխատանքներ, քանի որ այդ վիճակում ջրամբարի շահագործումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

  • Կիսվել: