ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շիրակի մարզը շարունակում է հանրապետությունում գործազուրկների թվով առաջինը մնալ

Շիրակի մարզը շարունակում է հանրապետությունում գործազուրկների թվով առաջինը մնալ

Շիրակի մարզը շարունակում է հանրապետությունում թե՛ աշխատանք փնտրողների թվով,  թե՛ գործազուրկների թվով առաջինը մնալ։ 2023 թվականի օգոստոսի տվյալներով՝ մարզում 9 571 անձ աշխատանք է փնտրում, նրանցից 7 201-ը գործազուրկի կարգավիճակ ունի։ Ընդհանուրի գործազուրկների 16.2 տոկոսը այս մարզից են։ 

Ըստ ԱՎԿ-ի՝ ընդհանուր առմամբ ՀՀ-ում պաշտոնապես գրանցված աշխատանք փնտրողների թիվը  64 159 է, որից գործազուրկի կարգավիճակ ունի 44 598-ը։

Շիրակի մարզին գործազուրկների թվով հաջորդում է Լոռու մարզը՝ 6 708 մարդ (աշխատանք է փնտրում  7 382 մարդ) և կազմում է ընդհանուր թվի 15%-ը։ Գործազուրկների թվով երրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 11.5% (5 147մարդ), ապա Արարատի մարզը՝ (4 607 մարդ)։

Գործազրկության ամենացածր  մակարդակով վերջինը Վայոց Ձորն է՝ 2.1% (937 մարդ)։

  • Կիսվել: