ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շիրակի մարզպետն ու Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորները քննարկել են հնարավոր համագործակցության ուղիները

Շիրակի մարզպետն ու Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորները քննարկել են հնարավոր համագործակցության ուղիները

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Օդեսայի մարզի պատվիրակությանը՝ Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորներին և Բերեզովկայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներին, նրանց ուղեկցել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։
 
Կարևորելով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը և այս հարցում հայ համայնքի դերը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ողջունում է Արթիկ համայնքի և Ուկրաինայի Բերեզովկա քաղաքների նոր մեկնարկած գործընկերությունը։
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հնարավոր համագործակցության ուղիներին ու գործընկեության օրակարգ մշակելու անհրաժեշտությանը։
 
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Նազելի Բաղդասարյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ մարզային իշխանությունների պատրաստակամությունն արդեն իսկ ներշնչում է համագործակցությունն առավել շոշափելի ու առարկայական դարձնելու։

  • Կիսվել: