հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շիրակի մարզի անապահով 1281 ընտանիքի աջակցություն կտրամադրվի ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով

Շիրակի մարզի անապահով 1281 ընտանիքի աջակցություն կտրամադրվի ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով այսօր մեկնարկել է «Ձմեռակացի բարեգործական ծրագիրը»։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
 
Возможно, это изображение (7 человек и люди стоят)
 
«Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները՝ մարզպետի տեղկալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ալհամ Ռաշիդ ալ Սալամին, էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ ալ Յամային։
 
Возможно, это изображение (5 человек)
 
Ալբերտ Այվազյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անունից ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել մարզում սոցիալական այսպիսի կարևոր ծրագիր իրականացնելու համար, նշել, որ ծրագրի շրջանակներում մարզի անապահով շուրջ 1281 ընտանիքների կտրամադրվի աջակցություն ջեռուցման, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու նպատակով, այդ թվում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 189 ընտանիքի, ընդհանուր առմամբ, 628 երեխայի ձմեռային հագուստ և անկողնային պարագաներ։
 
Возможно, это изображение (2 человека и люди стоят)
 
Возможно, это изображение (7 человек и люди стоят)
 
Նշենք որ, ծրագրից օգտվելու են Շիրակի մարզի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 20.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, ժամանակավոր շինություններում բնակվող 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները։
 
Հանդիպման ավարտին պատասխանատուները շրջել են նաև մի քանի տնակային ավաններում»,- նշված է գրառման մեջ։
 
Возможно, это изображение (6 человек, люди стоят и на открытом воздухе)
 
Возможно, это изображение (3 человека, люди стоят и на открытом воздухе)
 
Возможно, это изображение (3 человека, люди стоят и на открытом воздухе)

  • Կիսվել: