Սեւանի ափին գտնվող ո՞ր շինությունները պետք է քանդվեն. Փորձաքննություն է իրականացվել
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց 594 հազար դրամ հատկացնել Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման (քանդման) փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել փորձաքննության ծառայություններ՝ պայմանագրի գնի 9 տոկոսի չափով, ինչը կազմում է 594.0 հազար դրամ:
Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է պետբյուջեի «Նորաշեն արգելոցի կահավորում» միջոցառման շրջանակում իրականացված գնումների արդյունքում տնտեսված 807.8 հազ․դրամից՝ 594 հազար դրամը հատկացնել «Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում» միջոցառման փորձաքննության ծառայությունների ձեռք բերմանը: Իսկ 213,8 հազար դրամը կվերադարձվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։