կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սեւանա լճի կանաչման հիմնական պատճառներից մեկն այն է, որ կոյուղին լցվում է Սեւանա լիճ եւ չի մաքրվում. Փաշինյան

Սեւանա լճի կանաչման հիմնական պատճառներից մեկն այն է, որ կոյուղին լցվում է Սեւանա լիճ եւ չի մաքրվում. Փաշինյան

Սեւանի մասին այդքան ասում ենք՝ կանաչեց-չկանաչեց, բայց մենք չենք խոստովանում, որ այդ կանաչման հիմնական պատճառներից մեկն այն է, որ կոյուղին լցվում է Սեւանա լիճ եւ չի մաքրվում: Այս մասին, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սեւան լցվող ջրերի մաքրման խնդիրները պետք է լուծենք: Ընդհանրապես մեր երկրում կոյուղաջրերի մաքրման պրոբլեմները պետք է լուծենք: Այս ոլորտում խնդիրներ կան, որոնք 5 տարի քննարկում-քննարկում ենք, չենք կարողանում լուծումներ գտնել: Շատ դեպքերում պետք է խոստովանել, որ մեր երկրում այդ կարողությունները չկան: Այո, մենք բազմահազարամյա ժողովուրդ ենք, բայց եկեք խոստովանենք, որ մենք լիքը բան չգիտենք: Մենք այնտեղ, որտեղ շատ, թե քիչ հուսալի միջազգային գործընկերների հետ աշխատում ենք, բերաններս բաց է մնում, երբ տեսնում ենք, թե մարդիկ ոնց են աշխատում: Այն, ինչը մեզ մոտ տեւում է ամիսներ ու տարիներ, իրենք երկու շաբաթում անում, բերում են դնում դեմներս: Պետք է սովորենք»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: