ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սևանա լճի առափնյա հատվածներում ստուգումների արդյունքում մանրաձկան որսի դեպքեր չեն հայտնաբերվել

Սևանա լճի առափնյա հատվածներում ստուգումների արդյունքում մանրաձկան որսի դեպքեր չեն հայտնաբերվել

Այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների հետ համատեղ շրջայց են կատարել լճի առափնյա տարբեր հատվածներում՝ ստուգելու մանրաձկան որսը։ Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
«Ստուգումների արդյունքում մանրաձկան որսի դեպքեր չեն արձանագրվել։
 
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
 
Կանխարգելիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
 
Հնարավոր է սա 1 անձ և ջրային օբյեկտը-ի նկարն է
 
Ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին հորդորում ենք խուսափել դեռևս հասունացման շրջանում գտնվող ձկներ որսալուց, թույլ տալ դրանց զարգանալ, քանի որ տարիքային այդ խմբի ձուկը՝ մանրաձուկը, լճի ձկնապաշարների վերականգնման կարևորագույն օղակն է»,- նշված է գրառման մեջ։
 
Հնարավոր է սա դրսում-ի նկարն է

  • Կիսվել: