շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն կիրականացվի թարմ մսի շուկայում

Սեպտեմբերի 15-ից ուժեղացված վերահսկողություն կիրականացվի թարմ մսի շուկայում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021թ. սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից:

Այս մասօն տեղեկացնում է Տեսչական մարմինը:

Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից: Այսօր Հայաստանում գործում է 85 սպանդանոց:

  • Կիսվել: