ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել 6 տոննա մարդասիրական բեռ

Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել 6 տոննա մարդասիրական բեռ

Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել 6 տոննա մարդասիրական բեռ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։

Նշվում է, որ ՌԴ-ից ժամանած մասնագետները մարդասիրական բեռը կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։

Մարդասիրական բեռը ներառում է անձնական հիգիենայի պարագաներ, կենցաղային քիմիական նյութեր և չփչացող մթերքներ, այդ թվում ՝ ձավարեղեն, շիլաներ և մանկական սնունդ։

  • Կիսվել: