ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
"Ռոսատոմ" կորպորացիան եւ Հայաստանի կառավարությունը միջին հզորության նոր ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ հուշագիր են նախապատրաստում

"Ռոսատոմ" կորպորացիան եւ Հայաստանի կառավարությունը միջին հզորության նոր ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ հուշագիր են նախապատրաստում

"Ռոսատոմ" պետական կորպորացիան եւ Հայաստանի կառավարությունը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հուշագիր են մշակում: Այդ մասին օրերս էներգետիկայի հարցերով կլոր սեղանի ժամանակ հաղորդել է "Ռուսատոմ Սերվիս" ԲԸ վարչության պետ Յուրի Սվիրիդենկոն:

Մասնագետի հավաստմամբ՝ խոսքը վերաբերում է փոքր հզորությամբ ռեակտորի կառուցմանը, որն անհրաժեշտ է կառուցել Մեծամորի ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման ժամկետի ավարտին։ Ինչպես նշել է Սվիրիդենկոն, բառացիորեն մոտ ժամանակներս կավարտվի 2-րդ բլոկի արդիականացման գործընթացը, եւ կստացվի մինչեւ 2026 թվականը դրա շահագործման լիցենզիա: "Ռոսատոմ" կորպորացիան կմասնակցի կայանի տեխնիկական շահագործման գործընթացին եւ դրա անվտանգության բարձր մակարդակի պահպանմանը, ինչպես նաեւ ռեակտորի շահագործման ժամկետների հետագա երկարաձգման խնդրի կատարմանը մինչեւ 2036 թվականը:

Ինչպես ասվել է կլոր սեղանի ժամանակ, փորձը ցույց է տալիս, որ կայանը կարող է շահագործվել մինչեւ 2036 թվականը՝ անվտանգության հետագա բարձրացման համար որոշակի միջոցառումների իրականացման դեպքում: Հենց այդ ժամկետն է, որ կառավարությունն ու կորպորացիան ծրագրում են գործարկել փոքր ԱԷԿ-ների նոր բլոկ, որոնք գործում են Ռիթմ-200 արդիականացված ջրամիջյան ատոմային ռեակտորների հիման վրա, որոնք նախատեսված են սառցահատերի եւ հեռանկարային լողացող ատոմակայանների տեղադրման համար:

Նյութը՝ ըստ ՛՛Արմինֆոյի՛՛:

  • Կիսվել: