հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ն, պատժամիջոցների պատճառով, Հայաստանի հետ առևտրում ավելի ակտիվորեն անցնում է ռուբլով հաշվարկների. ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ն, պատժամիջոցների պատճառով, Հայաստանի հետ առևտրում ավելի ակտիվորեն անցնում է ռուբլով հաշվարկների. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը, Արևմուտքի պատժամիջոցների պատճառով, Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրում ավելի ակտիվորեն անցնում է ռուբլով հաշվարկների, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Նրա խոսքով, այժմ Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության մոտ 30 տոկոսը ռուբլով է, Հայաստանն արդեն սկսել է ռուբլով վճարել գազի համար։

«Ըստ առկա փորձագիտական գնահատականների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրի շուրջ 30%-ն իրականացվում է ռուբլով։ Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների բուն ճարտարապետությունը, որպես ամբողջություն, այնքան էլ ենթակա չէ արտաքին բացասական գործոններին և արագ հարմարվում է ոչ ստանդարտ իրավիճակներին... Ակտիվորեն հետամուտ են լինում Հայաստանի հետ փոխգործակցության նոր նիշերի որոնմանը»,- ասել է դիվանագետը ՌԻԱ «Նովոստի»-ին հարցազրույցում։

Գոնչարը հիշեցրել է, որ ապրիլի 19-ին և 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումների ժամանակ կողմերը պայմանավորվել են ընդլայնել փոխադարձ առևտրի շրջանակներում հաշվարկներում ազգային արժույթների օգտագործումը. Երևանն արդեն սկսել է գազի դիմաց վճարել ռուբլով։

  • Կիսվել: