երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսական և թուրքական արժույթները դարձել են աշխարհում ամենաթույլերը

Ռուսական և թուրքական արժույթները դարձել են աշխարհում ամենաթույլերը

Ռուսական ռուբլին, թուրքական լիրան և արգենտինական պեսոն դարձել են աշխարհի ամենաթույլ արժույթները։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Պարբերականը գրում է, որ անկման տեմպերով ռուսական արժույթն առաջ է անցել թուրքականից։ 2023 թվականի յոթ ամսվա ընթացքում ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ կորցրել է 57%, իսկ եվրոյի նկատմամբ՝ 73%։

Նշենք, որ դոլարի փոխարժեքը նախորդ տարվա մարտի 25-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 98 ռուբլին, իսկ եվրոյինը՝ 107 ռուբլին։

  • Կիսվել: