չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքական լիրան շարունակում է էժանանալ

Թուրքական լիրան շարունակում է էժանանալ

Դոլարի նկատմամբ թուրքական լիրայի արժեքը հերթական անգամ թարմացնում է պատմական նվազագույն ցուցանիշը, ամսվա սկզբից դոլարրը լիրայի նկատմամբ թանկացել է մոտ 3%–ով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, վկայում են այսօ կայացած առքուվաճառքի տվյալները։
 
Մոսկվայի ժամանակով ժամը 08.35 դրությամբ (Երևանի ժամանակով ժամը 09:35) թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճում էր 0,39%–ով, մինչև 27,4699 լիրա մեկ դոլարի դիմաց նախորդ փակման 27,3628 լիրայի մակարդակի համեմատ։ Կարճ ժամանակով ցուցանիշը հասավ առավելագույն մակարդակին` 27,665 լիրայի։
 
Սեպտեմբերի 27-ին լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքն առաջին անգամ հասավ 27,66–ի, դրա նախորդ օրը` առաջին անգամ գերազանցեց 27,5 լիրան։ Ամսվա սկզբից դոլարը լիրայի նկատմամբ թանկացել է 2,9%–ով, եռամսյակի սկզբից` շուրջ 5,5%–ով։
 
Տարեսկզբից թուրքական արժույթը էժանանում է ամեն ամսվա արդյունքներով, բացի օգոստոսից, ամենակտրուկը լիրան էժանացել է հունիսին` շուրջ մեկ քառորդով՝ 1 դոլարի դիմաց 20,8 լիրայից հասնելով մինչև 26 լիրա։
 
Թուրքիայի կենտրոնական բանկը հունիսին հայտարարեց, որ շարունակելու է աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը մինչև բարձր գնաճի կանխատեսումը չփոխվի։ Օգոստոսի 24-ին կարգավորիչը բարձրացրեց տոկոսադրույքը՝ նախկին 17,5%–ից հասցնելով միանգամից 25%։ Այն ժամանակ կարգավորիչի որոշման ֆոնին Թուրքիայի ազգային արժույթը մի փոքր ամրապնդվեց` մեկ դոլարի դիմաց կազմելով 26,6 լիրա։
Երկրի փոխվարչապետ Ջևդեթ Յըլմազը սեպտեմբերին նշել էր, որ գնաճը Թուրքիայում ընթացիկ տարվա արդյունքներով կարող է հասնել 65%–ի։

  • Կիսվել: