կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ–ում օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը Ռուսաստանից է. Գոնչար

ՀՀ–ում օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը Ռուսաստանից է. Գոնչար

Հայաստանյան տնտեսության մեջ օտարերկրյա բոլոր ներդրումների գրեթե կեսը Ռուսաստանից է։ Առաջին կիսամյակում խոշորագույն հարկատուներ են դարձել ռուսական մասնակցությամբ տնտեսվարողները, ինչպես օրինակ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ու «Գազպրոմ Արմենիան»։

Անցյալ տարի Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը գերազանցել է բոլոր ռեկորդները՝ հասնելով 5 մլրդ դոլարի։ ՏԱՍՍ–ի հետ հարցազրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։

Նա ընդգծել է, որ դրական դինամիկան նաև այս տարի է պահպանվում։ Ակնկալվում է ապրանքաշրջանառության շարունակական աճ` հատկապես հաշվի առնելով, որ հունիսի կեսերին զգալիորեն ընդլայնվել է Վերին Լարսի անցակետի թողունակությունը։

  • Կիսվել: