Քննարկվում է Երևան-Թեհրան տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը. նախարար
Իրան արտահանման հետ կապված խնդիրները դեռ պահպանվում են։ Այս մասին այսօր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ չնայած Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ արտոնյալ առեւտրի մասին ժամանակավոր համաձայնագրին, ըստ որի ապրանքների մի մասի վրա գործում են ցածր մաքսատուրքեր, իրանական կողմը կիրառում է տարբեր տեսակի ոչ սակագնային սահմանափակումներ՝ պահանջելով այս կամ այն փաստաթուղթը կամ ընթացակարգը։
Քերոբյանի խոսքով՝ դա խոչընդոտում է արտահանմանը ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ ԵԱՏՄ այլ երկրներից:
Նախարարը խոսեց նաեւ Երեւան-Թեհրան տրանսպորտային փոխադրումների մասին եւ ասաց, որ Երեւանն ու Թեհրանը քննարկում են են երկկողմ տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը:
Նրա խոսքով՝ ինքն այս տարվա մայիսին հնարավորություն է ունեցել քննարկել այս հարցը Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ։
՛՛Այժմ համապատասխան քննարկումներ են ընթանում։ Մեր մեքենաները կկարողանան մուտք գործել Իրան եւ բեռներ ընդունել Պարսից ծոցում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստից, իսկ մենք էլ մեր հերթին կնվազեցնենք մաքսատուրքերը իրանական մեքենաների համար: Այս հարցով արդեն փոխըմբռնման հուշագիր ունենք՛՛,-նշեց նախարարը:


