հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քննարկվել են ընթացիկ սպասարկմանը, ձմռան նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր

Քննարկվել են ընթացիկ սպասարկմանը, ձմռան նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կապալառու կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ընթացիկ սպասարկմանը, ձմռան նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։

Գոռ Ավետիսյանը, անդրադառնելով ձմռան նախապատրաստական աշխատանքներին, նշել է, որ ձմեռային սպասարկման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենասարքավորումները պետք է ապահովված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով, տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն N 1419-Ն որոշման պահանջներին։ Եվս մեկ անգամ հիշեցվել է, որ 2023թ. հունվարի 1-ից կապալառու կազմակերպություններն իրենց պարկը պետք է համալրած լինեն մինչև 15 տարեկան կոմբինացված մեքենաներով։ Նշվել է, որ մինչ ձմեռային սեզոնի մեկնարկը Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները ստուգելու են կապալառուների կողմից կուտակված աղ-ավազի պաշարները, ձյուն մաքրող սարքավորումների տեխնիկան վիճակը։

Սպասարկող կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են նաև իրենց մտահոգություններն ու խնդիրները, որոնց շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ դրանց լուծում տալու նպատակով։

Возможно, это изображение 7 человек, люди сидят и люди стоят

Возможно, это изображение 5 человек и люди сидят

Возможно, это изображение 7 человек, люди сидят и люди стоят

  • Կիսվել: