ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քննարկվել են Կատարից պարարտանյութերի մատակարարման հնարավորությունները

Քննարկվել են Կատարից պարարտանյութերի մատակարարման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Երկօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Առաջին հանդիպումը Կատարի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ շեյխ Խալիֆա բին Ջասեմ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ էր։

Քննարկել ենք պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները և Կատարից պարարտանյութերի մատակարարման հնարավորությունները։ Կատարի գործարար շրջանակները մեծ հետաքրքրվածություն ունեն Հայաստանի գյուղմթերքի վերամշակման, մասնավորապես չրագործության նկատմամբ, ինչպես նաև ոչխարի մսի արտահանման հնարավորություններով»,-գրել է նախարարը:

 

  • Կիսվել: