հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազգային արժույթով առևտրի հնարավորությունները

Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազգային արժույթով առևտրի հնարավորությունները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների միջև ապահովագրության, ֆինանսական շուկաների ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ազգային արժույթներով փոխադարձ առևտրի իրականացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը: 

  • Կիսվել: