շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քերոբյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ

Քերոբյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 4-ին ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն Ջեյսոն Բանթինին և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը, առևտրաշրջանառության ավելացմանն ու արտահանման դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում վճարային հարթակների հասանելիության ապահովմանը /PayPal ծառայություններ/, վենչուրային ֆոնդերի, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը։

  • Կիսվել: