շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գազի ընդհանուր շուկայի գործարկումը ԵԱՏՄ երկրներին թույլ կտա ավելի բարենպաստ պայմաններով իրականացնել առևտուր. Սանոսյան

Գազի ընդհանուր շուկայի գործարկումը ԵԱՏՄ երկրներին թույլ կտա ավելի բարենպաստ պայմաններով իրականացնել առևտուր. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ Կոլեգիայի անդամ – էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով նախարար Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը։

 

Возможно, это изображение 2 человека, люди стоят и люди сидят

 

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհավորել Արզիբեկ Կոժոշևին պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Возможно, это изображение 3 человека, люди сидят и в помещении

Հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնժողովի հետ իրականցվող աշխատանքների ընթացքը մասնավորապես ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքների ընթացքը։ Նշվել է, որ 2025թ․-ից ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական և գազի ընդհանուր շուկաների գործարկումը անդամ երկրների հնարավորություն կընձեռի ավելի բարենպաստ և փոխշահավետ պայմաններով իրականացնելու էլեկտրաէներգիայի և գազի առևտուր։ Կարևորվել է այդ նպատակով առաջիկա ժամանակահատվածում իրավական դաշտի մշակման աշխատանքները նախանշված ժամկետներում իրականցնելու անհրաժեշտությունը։

Նախարարի հետ հանդիպումից հետո Արզիբեկ Կոժոշևի գլխավորած պատվիրակությանը շրջայց է կատարել ԱԷԿ-ում, ապա նաև այցելել է Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի համալիրի մաս կազմող Սևան ՀԷԿ, որտեղ Ա․Կոժոշևը ծանոթացել կայանների աշխատանքին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին։

  • Կիսվել: