ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Քերոբյանը HSBC բանկի հետ Լոնդոնում քննարկել է կապիտալի շուկայի հնարավորությունները

Քերոբյանը HSBC բանկի հետ Լոնդոնում քննարկել է կապիտալի շուկայի հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 26-ին Լոնդոնում հանդիպում են ունեցել HSBC բանկի ներկայացուցիչների հետ՝ կապիտալի շուկաներ հայկական ընկերությունների մուտքի հնարավորությունը քննարկելու նպատակով։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայաստանյան խոշոր կազմակերպությունների կողմից հնարավոր թողարկմանը արևմտյան կապիտալի շուկայում ու արևմտյան շուկաներից ներդրումների ներգրավմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, օպտիմալ թողարկման լուծումները գտնելու համար։

  • Կիսվել: