շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քերոբյանն ու ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են քիմիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը

Քերոբյանն ու ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են քիմիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 21-ին ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին` երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են քիմիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը, Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղային գրասենյակների ստեղծմանը, Հայաստանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը, կանաչ ջրածնի արտադրությանը և այլն։

Հանդիպման ընթացքում նախարար Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Հայաստանում Գերմանական տնտեսական թիմի գործունեությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: