շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՔԱԿ-ում չեն շտապում մեկնաբանել Եվրոպական հանձնաժողովի հրապարակած որոշումը

ՔԱԿ-ում չեն շտապում մեկնաբանել Եվրոպական հանձնաժողովի հրապարակած որոշումը

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի շտապում մեկնաբանել Եվրոպական հանձնաժողովի հրապարակած որոշումը, որի համաձայն հայկական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ իրականացնել Եվրոպական միության երկրներ։

Նշենք, որ այսօր Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է այն կազմակերպությունների ցուցակը, որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել Եվրոպական միության տարածքում։

Սև ցուցակում, մասնավորապես, ընդգրկվել են Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի կողմից որակավորված բոլոր ավիաընկերությունները՝ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, Skyball:

Քաղաքացիական ավիացիայի թռիչքայիին պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը InfoPort.am-ի հետ զրույցում նշեց, որ Եվրոպական հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, չի ստացել պաշտոնապես այն, հետևաբար չի կարող մեկնաբանել։

«Որոշումը պաշտոնապես չեմ ստացել, չեմ կարդացել, չեմ կարող մեկնաբանել», -հավելեց Գյուրջյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել Հայաստանի Քաղաքվիացիայի կոիտեում։

  • Կիսվել: