ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հումանիտար աջակցության շրջանակներում Հայաստան է ժամանել հերթական ինքնաթիռը

Հումանիտար աջակցության շրջանակներում Հայաստան է ժամանել հերթական ինքնաթիռը

Առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով, իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին՝ տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Հումանիտար աջակցության շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 3-ին “Atlantis European Airways” ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովա (05։22) -Երևան (08։54) ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է Ռուսաստանի Հայերի միության կողմից։ Չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ»,- հայտնում է տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

 

 

  • Կիսվել: