ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իսրայելը պատրաստակամություն է հայտնել հայտարարելու ևս մեկ մարդասիրական հրադադար

Իսրայելը պատրաստակամություն է հայտնել հայտարարելու ևս մեկ մարդասիրական հրադադար

Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով Իսրայելը պատրաստ է ռազմական գործողությունների ևս մեկ մարդասիրական դադար հայտարարել։ Այս մասին Իսրայելում հավատարմագրված շուրջ ութ տասնյակ երկրների դեսպանների ու դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է նախագահ Իցհակ Հերցոգը:

Նշենք, որ նոյեմբերի վերջին հումանիտար առաջին հրադադարի ժամանակ երկու կողմից տասնյակ պատանդներ ու կալանավորված անձինք ազատ էին արձակվել, սակայն միջնորդներին չէր հաջողվել հասնել հրադադարի երկարաձգմանը։

 

  • Կիսվել: