երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նեթանյահուն հայտարարել է հումանիտար դադարից հետո ռազմական գործողությունները վերսկսելու մտադրության մասին

Նեթանյահուն հայտարարել է հումանիտար դադարից հետո ռազմական գործողությունները վերսկսելու մտադրության մասին

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում ներկայիս հումանիտար դադարի ավարտից անմիջապես հետո։ Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, տեղեկացում է ՏԱՍՍ-ը:

՛՛Անցած շաբաթվա ընթացքում մենք հասել ենք հսկայական հաջողության՝ տասնյակ առևանգվածների վերադարձի

Այնուամենայնիվ, վերջին օրերին ես լսում եմ այն հարցը, թե արդյոք Իսրայելը կվերադառնա՞ կռվին՝ պատանդներին վերադարձնելու այս փուլի ավարտից հետո: Դրա պատասխանը միանշանակ այո է՛՛,-նշել է Նեթանյահուն:

Վարչապետը հաստատել է, որ գործողության բոլոր հայտարարված նպատակները, այդ թվում՝ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմաքաղաքական ներուժի ոչնչացումը, մնում են անփոփոխ։

՛՛Չկա տարբերակ, որով մենք մինչև վերջ չվերսկսենք ռազմական գործողությունները: Դա իմ քաղաքականությունն է: Անվտանգության ողջ կաբինետը սատարում է դրան: Ամբողջ կառավարությունը սատարում է դրան, զինվորներն աջակցում են դրան, ժողովուրդը աջակցում է դրան, և մենք դա ենք անելու՛՛,-հավելել է նա:

  • Կիսվել: