ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առեւտուրը, որը կարող է հարված հասցնել մեզ. Քերոբյան

Փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առեւտուրը, որը կարող է հարված հասցնել մեզ. Քերոբյան

Երբ մենք խոսում ենք այն մասին, որ Հայաստանը դարպաս է ԵԱՏՄ-ի համար կամ ԱՄԷ-ի գլոբալ առեւտրային հաբ լինելու մասին ենք խոսում,  բնականաբար, ենթադրվում է, որ այդ երկու երկրների ընկերությունները նաեւ վերաարտահանման զուտ միջնորդային գործունեություն իրականացնեն: Այս մասին այսօր հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այդտեղ ամեն ինչ նորմալ է եւ ուզում եմ ասել, որ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է, որ ՀՀ-ում գործող ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ: Մենք մեր գործիքակազմով փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առեւտուրը, որը կարող է հարված հասցնել թե ընկերություններին, թե տնտեսությանը»,-ընդգծեց նախարարը:

  • Կիսվել: