շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փոխվարչապետը Խաչատրյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է զբոսաշրջային ենթակառուցվածքների հարցը

Փոխվարչապետը Խաչատրյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է զբոսաշրջային ենթակառուցվածքների հարցը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակից հայտնում են, որ բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ ՀԲ ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ  Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված  համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ընթացիկ ծրագրերին եւ նախաձեռնություններին՝  զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ տեղական տնտեսության զարգացման, Կանաչ եւ դիմակայուն տնտեսության խթանման, կոշտ թափոնների կառավարման եւ մի շարք այլ ուղղություններով:

  • Կիսվել: