չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանի «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնում մասնակցել է Ղազախստանի վարչապետի նախագահությամբ կայացած Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին, տեղեկացնում է Կառավարության կայքը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2019 թվականին ԵԶԲ գործունեության արդյունքները և սահմանվել են 2020 թվականի համար Բանկի առաջնահերթությունները: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ներդրումային տարբեր ծրագրերի, այդ թվում՝ Բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ստեղծման գաղափարի շուրջ: Անդրադարձ է կատարվել ԵԶԲ մասնակիցների կազմի ընդլայնման հարցին: 

 

  • Կիսվել: