հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փոխարժեքները Հայաստանում ապրիլի 11-ին․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում ապրիլի 11-ին․ ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ

Հայաստանի արժույթի շուկայում ռուբլին ամրապնդվել է դրամի նկատմամբ։

Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 11-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը չի փոխվել։

Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 390.82 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.05 դրամով։

Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 415.03 դրամ է, եվրոն արժեզրկվել է 0.89 դրամով։

Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 428,59 դրամ միջին գնով, ինչը 0,90 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։

Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.02 դրամով և կազմել 4.60 դրամ։

Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.92 դրամ միջին գնով, գինը մնացել է անփոփոխ ապրիլի 10-ին առաջարկվածի համեմատ։

Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467.16 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 1.45 դրամ:

Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 1,39 դրամ՝ կազմելով 493,22 դրամ։

  • Կիսվել: