ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պետք է արագացնենք բնակարանային շինարարության տեմպը. Նոր ծրագրեր ենք քննարկում. Քերոբյան

Պետք է արագացնենք բնակարանային շինարարության տեմպը. Նոր ծրագրեր ենք քննարկում. Քերոբյան

Անշարժ գույքի գները կարգավորում է շուկան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանում վերջին ամսիներին կտրուկ թանկացել է անշարժ գույքը:

«Հայաստան տեղափոխված մեծ թվով մարդկանց, այդ թվում հայրենադարձությամբ Հայաստան եկած մարդկանց հետ կապված մեզ մոտ կտրուկ աճել է անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, որը բերել է գների կտրուկ բարձրացման: Եթե մեկ տարի առաջ մեկը մեզ ասեր, որ Երեւանի կենտրոնում մեկ քմ անշարժ գույքը կարող է միջինում արժենալ 4-5 հազար եվրո, մեզնից յուրաքանչյուրը քմծիծաղ կտար: Այսօր դա իրականություն է, ու դա տնտեսական փոփոխությունների արդյունքում է եղել:

Մեզ համար կարեւոր է, որ արագացնենք բնակարանային շինարարության տեմպը, որովհետեւ այսօրվա պահանջարկը անհամեմատ ավելի բարձր է, քան այն ծավալը, որ այսօր մեր կառուցապատողները հասցնում են իրացնել: Մենք դա պետք է փորձենք անել նոր ծրագրերի միջոցով, որոնց վերաբերյալ արդեն ակտիվ քննարկումներ են գնում»,-ասաց նա:

  • Կիսվել: