շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 ՊԵԿ–ը նախատեսում է մաքսավորների համար գնել ամերիկյան ձեռքի սկաներներ

ՊԵԿ–ը նախատեսում է մաքսավորների համար գնել ամերիկյան ձեռքի սկաներներ

Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է մաքսային ծառայության համար ձեռք բերել ձեռքի ամերիկյան սկաներներ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը:
 
«Մեր մաքսային աշխատողների խումբը վերջերս է վերադարձել ԱՄՆ–ից, որտեղ ուսումնասիրել է այդ սարքավորումների կիրառման առանձնահատկությունները։ Այնտեղ կան էժան, բայց տպավորիչ ձեռքի սկաներներ, որոնք մենք նախատեսում ենք գնել»,– ընդգծեց Բադասյանը։
 
Նա ավելացրեց նաև, որ այդ նպատակով ՊԵԿ–ին անհրաժեշտ է տեխնիկական հագեցվածություն, մասնավորապես պետք է ձեռք բերել երեք ծրագիր, որոնք կվերահսկեն սկաներների պատկերի կենտրոնացումը` ավելի արդյունավետ գնահատելով բոլոր հնարավոր ռիսկերը:

  • Կիսվել: