չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՊԵԿ-ում բացառված չեն կոռուպցիայի հետ կապված դեպքերը. Անանյան

ՊԵԿ-ում բացառված չեն կոռուպցիայի հետ կապված դեպքերը. Անանյան

Պետական եկամուտների կոմիտեում բացառված չեն դեպքերը, որոնք կարող են կապված լինել կոռուպցիայի հետ, եւ մեր գործը դրանք բացահայտելն է։ Այս մասին այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ այդպիսի աշխատակիցները պետք է հասկանան, որ կզրկվեն ոչ միայն կարիերայից, այլեւ պատասխան կտան օրենքով։

Անանյանը, մասնավորապես, նշեց. «Կարեւորն այն չէ՝ կա արդյոք կոռուպցիա, թե ոչ, այլ այն, թե ինչ վերաբերմունք կա դրա հանդեպ, իսկ այսօր երկրի իրավապահ համակարգը լի է այդ երեւույթի դեմ պայքարելու վճռականությամբ»։

ՊԵԿ նախագահը հայտնեց նաեւ «ստվերի» դեմ պայքարի մասին, քանի որ, նրա խոսքերով, հակառակ դեպքում դա կնշանակեր հետընթաց կառույցի աշխատանքում։

«2018 թվականի ապրիլից մինչեւ 2020 թվականի հունվարը գրանցվել է 87 000 նոր աշխատատեղ։ Դա եւս «ստվերի» դեմ պայքարի արդյունք է, որի ամենափոքր դրսեւորումը հարվածում է երկրի տնտեսությանը»,-ասաց Անանյանը:

  • Կիսվել: