հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ խաղողի լիարժեք մթերում տեղի ունենա. Փաշինյան

Պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ խաղողի լիարժեք մթերում տեղի ունենա. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերել, որ այս տարի խաղողի լիարժեք մթերում տեղի ունենա:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Աջակցելով ընկերություններին՝ մենք պայմաններ ենք ապահովում և պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ այս տարի խաղողի լիարժեք մթերում տեղի ունենա՛՛:

Փաշինյանի խոսքով՝  տարին ճգնաժամային է, և պետք է արձանագրել, որ պրոցեսներն այնպես չեն ընթանում, ինչպես իրենք կցանկանային։

Նա ասաց. ՛՛Հույս ունեմ՝ այս իրավիճակին ըմբռնումով կմոտենանք՛՛:

  • Կիսվել: