Փաշինյանը չի բացառում, որ հայկական ապրանքների՝ դեպի Թուրքիա արտահանումը կարող է ավելացվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ հայկական ապրանքների՝ դեպի Թուրքիա արտահանումը կարող է ավելացվել։
Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Ռուսաստանի՝ հայկական ապրանքների արտահանման խոչընդոտների ֆոնին բոլոր ուղղություններով էլ արտահանման հարցը քննարկվում է։
«Եթե չեմ սխալվում՝ գործարար պատվիրակություն էր մեկնել Կարս ու այնտեղ Թուրքիայի գործարարների հետ քննարկումներ էին ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։



