ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պարետը կոչով դիմել է մթերային խանութներին և սուպերմարկետներին

Պարետը կոչով դիմել է մթերային խանութներին և սուպերմարկետներին

Պարետ Տիգրան Ավինյանը  դիմել է մթերային խանութներին, սուպերմարկետներին՝ կոչ անելով  մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»,- ասված է նրա հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: