ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարենային ապրանքների մի քանի սեկտորով կա բարձր ինքնաբավ մակարդակ՝ 1.4 մլրդ դրամի գյուղվարկավորում է տեղի ունեցել. վարչապետ

Պարենային ապրանքների մի քանի սեկտորով կա բարձր ինքնաբավ մակարդակ՝ 1.4 մլրդ դրամի գյուղվարկավորում է տեղի ունեցել. վարչապետ

Պարենային ապրանքների մի քանի սեկտորով Հայաստանն ունի բավականին բարձր ինքնաբավ մակարդակ, բացառություն է կազմում ցորենը: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ պետական ծրագրերով գյուղվարկերի տոկոսները զրոյացրել են, 1.4 մլրդ դրամի վարկավորում է տեղի ունեցել, սակայն ինքը գոհ չէ տեմպից:

«Մենք այս ծրագրերում համաֆինանսավորման կոմպոնենտը պետք է մեծացնենք, որ ոչ թե պետությունը ցորենն առնի, այլ գումարի էսքան տոկոսը պետությունը տա»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա հավելեց, որ քննարկել են ցորենի խնդիրը, և մասնագետները եզրակացության են եկել, որ գարնանացան ցորենն անարդյունավետ չէ, արդյունավետ է աշնանացան ցորենը, և այդ ծրագիրը ձևավորվում է: 

«Մենք կոնկրետ հողակտորների կոնկրետ տարածքներ կկապենք»,- ասաց վարչապետը: 

 

  • Կիսվել: