շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ովքե՞ր կազատվեն օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետտուրքից

Ովքե՞ր կազատվեն օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետտուրքից

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում  կատարելու մասին նախագիծը:

Նախագծով նախատեսվում է, որ օդային տրանսպորտով ելքի համար վճարվող պետական տուրքից կազատվեն այն դեպքում, երբ անձն կօգտվի այնպիսի ավիաընկերության կողմից նոր շահագործվող ուղղությամբ կատարվող թռիչքներից, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել:

Օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակաշրջանում:

Նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով 24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ, որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:

Նշված փոփոխության նպատակն է նոր շուկաների ձևավորումը և առկա շուկաների խթանումը:

 

  • Կիսվել: