շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանությունն ահազանգ է ստացել ապօրինի ծառահատումների մասին. տեսանյութ

Ոստիկանությունն ահազանգ է ստացել ապօրինի ծառահատումների մասին. տեսանյութ

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղից Պարզ լիճ տանող հատվածում ծառեր են հատում։

Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը Հաղարծին բնակավայրից բաժին բերման է ենթարկել Տավուշի մարզի 49-ամյա մի բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նրա «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված էր մոտ 2 խմ փայտանյութով։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: