ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել  (տեսանյութ)

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

Ապրիլի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Լոռու մարզի Քարինջ գյուղի 36-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել Լորուտ գյուղի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատելով մեկ ծառ:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ ոստիկանները բացահայտեցին ապրիլի 7-ին:

Ժամը 1-ի սահմաններում ՊՊԾ դասակի ոստիկանները Փամբակ գյուղում ստուգեցին Լոռու մարզի Աթան գյուղի 32-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Շամուտ գյուղի բնակիչ 26-ամյա ուղեւորը վառելափայտի վերաբեյալ համապատասխան փաստաթուղթ չներկայացնելով` հայտնեց, որ ձեռք է բերել Վահագնաձոր գյուղի վարչական տարածքի «Լոռի» հանգստյան տան հարակից անտառից:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: